«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Մեղքդ գալիս է էն հայրենիքը, որ դրանք պիտի փրկեն

Մեղքդ գալիս է էն հայրենիքը, որ դրանք պիտի փրկեն
05.09.2023 | 16:14

Ճիշտ են ասում, որ հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է։ Ողջ կյանքում միջակություն եղածները, երբ դավաճաններից պաշտոն ու մանդատ են վերցնում, անունը դնում են՝ երկրի համար ենք անում, հայրենասեր ենք։

Ներկայիս որոշ «ընդդիմադիրներ» էլ, որ նայում ես, թե ոնց են խոսում հայրենիքը փրկելուց, հայրենասիրությունից, մեղքդ գալիս է էն հայրենիքը, որ դրանք պիտի փրկեն։ Իրենք իրենց ապագա պաշտոնի ու մանդատի հարցն են լուծում, հայրենիքն իրենց ոտերին չի։

Երբ որոշ միջակ երգիչների հնարավորություն է ընձեռվում մասնակիցը դառնալ 6 միլիոն դոլարանոց մի իվենթի, իրենք էդ առիթը բաց չեն թողնում. համ PR է, համ էլ՝ փող։ Բայց դրա մասին չեն խոսում, իրենք դրա անունը դնում են՝ «հնարավորություն ա բեմից Արցախի մասին բարձրաձայնել»։ Էլի սրիկայաբար հայրենասիրությունում են հանգրվան գտնում, ու թքած, որ էդ նույն համերգի կազմակերպիչների թեթև ձեռքով չի Արցախն էսօր էդ օրին, թքած, որ էդ ուռչիկների քեֆ-ուրախությունը կատարվում է քո հայրենակիցների սովամահ լինելու ֆոնին։ Հերիք չի դու էնտեղ լինելու փոխարեն ստեղ ես, մի հատ էլ քեզ շռայլություն ես թույլ տալիս արցախահայության անունից ելույթ ունենալ մի բեմից, որը ոտից-գլուխ հակապատկերն է նրա, ինչ կատարվում է իրական հայրենիքում։

Փառք ու փո՞ղ եք փնտրում, արա՛, տենց էլ ասեք, տղա չե՞ք։ Էլ ի՜նչ կապիկություններ եք անում, Արցախ մեջբերում, Հայրենիքից խոսում։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3304

Մեկնաբանություններ